News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հենց նոր դուք ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ ԱԺ-ում իշխող մեծամասնությունը տապալեց այդ հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը եւ ձեւավորումը:

«Հարցը խորհրդարանի հարթակում է արդեն եղել, եւ Երեւանի ավագանին չի որոշում ԱԺ-ի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Տիկին Մակունց, եթե կարծում եք, որ Երեւանի ավագանին է որոշելու մեր լիազորությունները, ես ուղղակի հաիսթափված եմ: Ես ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է: Նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարաններում, որ ընդդիմության լիազորությունները նման ձեւով տապալվեն: Սա քաղաքական լուրջ հետեւանքներ է ունենալու»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ այսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման հետընթաց է արձանագրվում. «Այս հետընթացով դուք ցույց եք տալիս ժողովրդին, որ ստեղծված քննիչ հանձնաժողովում քաղաքական մեծամասնություն ունենալով վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը: Եվ Երեւանի ավագանին է որոշում, թե խորհրդարանն ինչ անի: Սրանից էն կողմ էլ ի՞նչ խայտառակություն պետք է լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ