News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ ամանորյա միջոցառումների համար ծախսված գումարին:

Վարչապետի խոսքով, Ամանորի համար 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան են բերել հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ։

«Հիշում եք, որ կառավարությունը Ամանորից առաջ որոշում կայացրեց 271 մլն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի Հանրապետության հրապարակում ամանորյա միջոցառումները կազմակերպվեն նոր տրամաբանությամբ, նոր թափով: Երբ այդ գումարը տրամադրվում էր, շատ քննադատություններ հնչեցին, թե որքանով է արդյունավետ նման միջոցներ հատկացնելը:

Հիմա ուզում եմ արդյունքների հիման վրա անդրադառնալ այդ հարցին. Այդ միջոցների տրամադրման նպատակն այն էր, որ զբոսաշրջիկներից, մեր հայրենակիցների համար Ամանորը Երեւանում անցկացնելն ավելի գրավիչ լինի: Մենք ունենք տվյալներ եւ կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Փաստորեն, մենք 271 մլն դրամ ծախսելով կարող ենք ենթադրել, որ նաեւ դրանով է, որ ապահովել ենք այդ 9 մլրդ դրամ ավել դրամաշրջանառությունը: Դրանից ավելի քան 4 մլրդ դրամը տեղի է ունեցել մարզերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ նման միջոցառումներ կազմակերպելու արդյունքում շատերը եկել են Երեւանում Ամանորը նշելու, որից հետո նրանց մի մասն այցելել է նաեւ մարզեր:

«Այդ գումարը գնացել է փոքր կրպակների տերերին, տաքսու վարորդներին եւ մենք այս միջոցով փոքր բիզնես ունեցողներին օգնել ենք, որ հավելյալ եկամուտներ գեներացնեն:

Կա ավելի կարեւոր արձանագրում. Ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս 9 մլրդ հավելյալ առեւտրաշրջանառության արդյունքում, ինձ ասում են, որ գեներացվելու է ավելի քան 325 մլն դրամի հարկ: Այսինքն այն 271 մլն դրամը որ ծախսեցինք Ամանորին, առնվազն կրկին վերադառնալու է բյուջե եւ մի բան էլ ավելի: Սրանով բազմաթիվ գործարարներ օգտվեցին այդ դրամաշրջանառությունից: Մյուս տարի մենք ավելի մասշտաբային ծախսեր ենք անելու Ամանորի հետ կապված»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ