News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բարեբախտաբար Հայաստանում աբսոլյուտ իշխանությամբ որեւէ սահմանադրական մարմին օժտված չէ, այդ թվում նաեւ խորհրդարանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հայտարարությանը, թե «Իմ քայլը» վախեցավ ուսումնասիրել Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը եւ տապալեց այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը:

«Մեզնից յուրաքանչյուրը՝ եւ գործադիրը, եւ օրենսդիրը, եւ ՏԻՄ-ը պետք է գործեն բացառապես այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բարեբախտաբար կամ ցավոք սրտի, մեր համոզմամբ Ազգային ժողովը այդ լիազորությունը այս հարցում չունի»,-ընդգծեց նա:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց. «Հարգելի պարոն Մարուքյան, ես ուղղակի կոչ եմ անում ձեզ մի քիչ կոռեկտ արտահայտվել, եւ եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանը, կարող եք գնալ եւ նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք:

Ինչ վերաբերում է ձեր մտքերին, որ սա խայտառակություն է, ապա ամեն ինչ շատ պարզ է: Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողով»,-ասաց Ռուբինյանը:

Այդ ընթացքում Մարուքյանը սկսեց տեղից արձագանքել, նրա խոսքը, սակայն չէր լսվում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր դիտողություն անել. «Պարոն ռուբինյանը ուշադիր լսում էր ձեզ: Պարոն Մարուքյան ձեր արածը հենց հիմա կոռեկտ չէր: Պարոն Մարուքյան ձեզ նախազգուշացում է հայտարարվում»:

Տպել
Ամենաշատ