News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դուք որերորդ անգամ կարծիքների տարբերությունը հասցնում եք պլինտուսի ցածր մակարդակի՝ քաղաքական քննարկումները։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Այստեղ ամեն կերպ փորձում ենք մեր ժողովրդի ակնկալիքներն արդարացնել, որովհետեւ դա այսօր ամենադժվար բանն է անել։ Այն վարքագիծը, որը դուք դրսեւորում եք տարբեր կարծիքներ ունենալու պարագայում ձեր հռետորաբանությունը, վարքագիծը անտանելի ու անընդունելի է այս դահլիճում։ Այսօր ժողովուրդը ձեզնից այլ բան է ակնկալում եւ մի համարձակվեք տարբեր կարծիքներ ունենալու մեր իրավունքների բախման արդյունքում նման հռետորաբանություն եւ վարքագիծ դրսեւորել մեր խմբակցության նկատմամբ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ այսպես արձագանքեց Թանդիլյանի ելույթին. «Տիկին Թանդիլյան, այդպիսի արտահայտությունները որեւէ մեկին պատիվ չեն բերում, ձեր հանդեպ ողջ ունեցած սիրով եւ հարգանքով հանդերձ, ձեր ասածն էլ ձեզ պատիվ չէր բերում»։

Տպել
Ամենաշատ