News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Դեռ ինչքա՞ն եք շարունակելու ստել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առողջապահության նախարարի մամլո խոսնակը հայտարարություն է տարածում, որը անմիջապես բախվում է հակափաստարկներից կազմված պատին` փաստացի ՔՊ պատգամավոր Զեյնալյան Նարեկը ծննդատների փակման հարցով քննարկում է նախաձեռնել եւ ներգրավել է մի շարք մասնագետներ:

Բանականությունը հուշում է, որ նման խնդիրների շուրջ քննարկումներին պետք է ներկա լինեն համ մասնագիտական խումբը, համ քաղաքականություն մշակողը (որոշման հեղինակը) համ էլ ՏԻՄ ղեկավարները, քանի որ նրանք են «կատարողը»:

Բայց արի ու տես, որ «քաղաքականություն մշակողի» մամլո քարտուղարը հայտարարություն է տարածում, թե «նախարարը ոչ մի գրավոր կամ բանավոր հրավեր չի ստացել» ու… ու միանգամից բացվում է ստի կծիկը եւ տարածվում է հերթական հայտարարությունը, որտեղ Նարեկ Զեյնալյանը հստակ ասում է, որ գրություն է ուղարկել` քննարկմանը համապատասխան մասնագետներ գործուղեկու համար:

Ողջ խնդիրն այն է, որ ձեր սրտի նախարարը շարունակում է փախուստի դիմելու արատավոր պրակտիկան եւ չի ուզում մասնակցել քննարկմանը, քանի որ գիտի, որ թե իրեն եւ թե իր կողմից գործուղած «մասնագետներին» ուղղակի կցուցադրեն իրենց գիտելիքային մերկությունը, ստորագրած որոշման սխալները եւ կոմպիտենտության բացակայությունը:

Ցավով պետք է փաստեմ, որ նախարարի փախուստը նորություն չէ, քանի որ նա դիմում է փախուստի նույնիսկ իր սեփական ասուլիսից` վախենալով առերեսվել սովորական բուժաշխատողի հետ, էլ ուր մնաց քաղաքական եւ նեղ մասնագիտական քննարկումից չփախչի:

Հ.Գ. արդեն դուք ձերոնց եք «գցում»… քիչ մնաց…»։

Տպել