News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան «անհեթեթ» է անվանել մեղադրանքները, թե Էր Ռիադն է կանգնած Amazon-ի հիմնադիր եւ Washington Post թերթի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու հետեւում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԶԼՄ-ների վերջին տեղեկությունները, որոնց կարծիքով Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու հետեւում կանգնած է Սաուդյան Արաբիան, անհեթեթ են։ Մենք կոչ ենք անում հետաքննություն իրականացնել այդ հայտարարությունների առումով, որպեսզի կարողանանք  ունենալ գործով փաստերի հասանելիություն»,- ասվում է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանության թվիթերյան հայտարարությունում։

Մինչ այդ բրիտանական Guardian-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Բեզոսի բջջային հեռախոսը կոտրել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հեռախոսից։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Բեզոսի հեռախոսը կոտրել են 2018 թվականի մայիսին վնասակար ֆայլի օգնությամբ, որն ուղարկվել է Բեզոսին WhatsApp մեսենջերով սաուդյան թագաժառանգի համարից։

Բրիտանական թերթը մի շարք ենթադրություններ է արել, թե Բեզոսի հեռախոսը կոտրելը կարող է կապված լինել նրա հետ, որ Բեզոսի որոշ անձնական տվյալներ եւ գրագրության հատվածներ հայտնվել են ամերիկյան National Enquirer պարբերականի ձեռքում մի քանի ամիս հետո, նաեւ կապված Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշղաջիի սպանության հետ։

Անցած տարվա հունվարի սկզբին հայտնի դարձավ Բեզոսի եւ նրա կնոջ՝ Մակքենզիի ամուսնալուծության մասին 25 տարվա համատեղ կյանքից հետո։ ԶԼՄ-ները տեղեկացրին, որ Բեզոսին հայտնի է դարձել National Enquirer պարբերականի լրագրողական «հետաքննության» մասին, որը մերկացրել է Amazon-ի տիրոջը նախկին հեռուստահաղորդավարուհի, 49-ամյա Լորեն Սանչեսի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ Ինչպես հավաստիացնում է պարբերականը, իր ներկայացուցիչները կապվել են Բեզոսի հետ եւ տեղեկացրել իր դեմ հավաքված դոսիեի մասին ամուսնալուծության հրապարակային հայտարարությունից ընդամենը 48 ժամ առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ