News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ բուռն քննարկումներ ունեցանք Ազգային ժողովի դահլիճում եւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է, որ ԱԺ–ում ներկայացված են երեք քաղաքական ուժեր եւ երեքն էլ այստեղ են եկել ժողովրդի տված քվեով եւ արդար ընտրությունների միջոցով։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին Գորգիսյանն ասաց, որ ԱԺ–ում պետք է լինեն եւ տարակարծություններ եւ բանավեճեր եւ դա է քաղաքականությունը։

«Քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդիմադիր խոսքը լսել կարողանալն է եւ կոռեկտեւթյան սահմաններից դուրս չգալը՝ այդ խոսքը լսելիս։ Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը, բայց ցավոք սրտի դուք մսխում եք ձեր այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը եւ ցավոք չկարողացաք դրսեւորել քաղաքական հասունություն եւ հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ։ Պետք է ասեմ, որ դուք մեզ թույլ չեք տալիս, կարոտել նախկիններին։ Ամեն անգամ՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթքվ հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, հարգելիներս հնի վերադարձ չի նշանակում, որ հները գան այստեղ նստեն ձեր տեղը, հնին վերադարձը լինում է նաեւ, երբ դուք ձեզ սկսում եք պահել ճիշտ այնպես ինչպես նախկինները։ Դա նույնպես հնին վերադարձ է եւ դեւին սպանողը դառնում է դեւ։ Մեզ ՀՀ քաղաքացիները քվե են տվել, որ մենք դա թույլ չտանք եւ հենց դրանով ենք մենք այստեղ զբաղված»,– ասաց Գորգիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ