News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջարկում ենք բարձրացնել այն ուսանողների տարիքային ցենզը, ովքեր զրկվել են կերակրողից՝ այն 23-ից հասցնելով 26-ի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Պետական կենսաթոշակների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հունվարի 22-ին ասաց օրինագծի համահեղինակ, կառավորղ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ համաձայն գործող օրենսդրության, բուհերում սովորող երեխաները կարող են կերակրողին կորցնելու դեպքում վճարներ ստանալ մինչեւ 23 տարեկանը լրանալը։ Այդ դրույթը, ինչպես նշեց խորհրդարանականը, հաստատվել է նախորդ 10-ամյա կրթական համակարգի եւ միամակարդակ բարձրագույն կրթության հիման վրա։ Իսկ այժմ ուսանողները բուհն ավարտում են ոչ թե 23, ինչպես նախկինում էր, այլ շատ ավելի մեծ տարիքում, քանի որ ուսումը դպրոցում դարձել է 12-ամյա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ