News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անվտանգության հարցերով մասնագետները Internet Explorer բրաուզերում վտանգավոր խոցելիություն են գտել: Microsoft-ն արդեն արձագանքել է տեղեկությանը եւ խոստացել անվտանգության փաթչ թողարկել, հայտնում է TechCrunch-ը:

Բրաուզերի համակարգում լուրջ ճեղքին ուշադրություն են դարձրել մի քանի ընկերություններ, ներառյալ չինական Qihoo 360 գործակալությունը եւ ԱՄՆ արտակարգ պատրաստության համակարգչային թիմը (US-CERT): Հաշվետվություններում նշվում է, որ չարամիտները Internet Explorer-ի սխալից օգտվում են համակարգչի օպերատիվ հիշողությունը մշակելիս, ինչի շնորհիվ կարող են թափանցել համակարգի մեջ: Հաքերները հնարավորություն ունեն հեռվից կառավարել համակարգիչը եւ անձնական տվյալներին հասանելիություն ստանալ:

Ո՛չ Qihoo 360-ը, ո՛չ US-CERT-ը չեն հստակեցրել, թե չարամիտներն ինչպես են օգտագործել բրաուզերի սխալը եւ քանի համակարգչի վրա են հարձակվել: Microsoft-ը հայտարարել է, որ տեղյակ է խոցելիությանը եւ աշխատում է անվտանգության փաթչի վրա: TechCrunch-ի կանխատեսմամբ՝ փաթչը կհայտնվի Windows-ի անվտանգության պարբերական թարմացումների թվում՝ նախատեսված փետրվարի 11-ին:

Microsoft-ից հայտնել են, որ կոտրելու վտանգի են ենթակա Internet Explorer-ի եւ Windows-ի բոլոր օգտատերերը: Ընկերությունը որպես անվտանգության միջոց առաջարկել է անցնել նոր սերնդի բրաուզեր Microsoft Edge-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ