News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում շատ գործատուներ՝ օգտվելով Աշխատանքային օրենսգրքի խնդրիներից, աշխատողներից չեն պահանջում գրավոր տեսքով բացատրություններ եւ հեռացնում են նրանց բանավոր բացատրությամբ: Այս մասին հունվարի 22-ին ԱԺ նիստում Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությունով գործատուները պարտավորվում են աշխատողներից պահանջել գրավոր բացատրություն ներկայացնել չկատարված աշխատանքի համար եւ նշել պատճառները:

Պատգամավորի կարծիքով՝ տվյալ օրինագիծը բխում է երկու կողմերի շահերից, քանի որ դատական գործընթացի շրջանակում հեռացման մասին հարցի դիտարկման դեպքում ձեռքի տակ կլինի համապատասխան ապացույցը:

Պետրոսյանը նշեց, որ այժմ Հայաստանում ստեղծվել է կայուն պրակտիկա, որն է՝ աշխատողներին տեղեկացնել բացթողումների մասին բանավոր ձեւով, ինչն անընդունելի է, եւ նման պրոցեսները պետք է իրականացվեն գրավոր տեսքով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ