News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանը, փաստորեն, ուշադրության պակաս ունի եւ փորձում է իր պնդումների բովանդակազրկությունը լրացնել սկանդալներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ Մարուքյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Ռուբեն Ռուբինյանը վերջերս խնդրել է Աշոտյանին հանդիպել ու սուրճ խմել. «Ինքը լատենտ սուրճ խմող է»։

«Պարոն Մարուքյանն իր ասուլիսն ավելի սազական կլիներ, որ իրենց խոհանոցում տար, որովհետեւ դրա բովանդակությունը ամբողջապես խոհանոցային էր։ Կար քննիչ հանձնաժողով ստեղծելու հարց եւ «Իմ քայլը» խմբակցությունը հանգամանալից ներկայացրեց այն խնդիրը, որ կա դրա հետ, այն է, այդ քննիչ հանձնաժողովի թեման չի մտնում ԱԺ-ի լիազորությունների մեջ։ Եվ  իրավական եւ տրամաբանական տեսանկյունից այդ քննիչ հանձնաժողովը խնդիր կստեղծեր համապատասխան մարմինների՝ միմյանց լիազորությունների մեջ մտնելու հարցում։ Իշխանությունը որեւիցե խնդիր չունի որեւէ հարց պարզաբանելու, ճշտելու, հարցերին պատասխանելու վերաբերյալ։ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեր գործընկերները ազատ են համապատասխան գործընթաց նախաձեռնել Երեւանի ավագանիում։ Մեր սիրելի գործընկեր Էդմոն Մարուքյանը, փաստորեն, ուշադրության պակաս ունի եւ փորձում է իր պնդումների բովանդակազրկությունը լրացնել սկանդալներով»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը պատմեց, թե Արմեն Աշոտյանի հետ տեղի ունեցած հանդիպմանն ինչ թեմաներ է քննարկվել.

«Այդ հանդիպումը գաղտնիք չի եղել, դա եղել է մոտ 7-ից 8 ամիս առաջ։ Խոսակցության թեման երկուսն է եղել։ Հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության «Իմ քայլականները» ներառյալ ինձ, մտել են ԵԺԿ-ի խումբ։ Երբ իմ գործընկերների հետ քննարկում էի ԵԺԿ-ի խումբ մտնելու հարցը , իմ այնտեղի գործընկերները, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի ասոցացված անդամ է, խնդրեցին տեղյակ պահել նաեւ պարոն Աշոտյանին ։ Պարոն Աշոտյանին հարցրել եմ ՝ արդյոք այդ հակահայկական բանաձեւի զեկուցողը եվրոպական մի երկրի պատգամավոր էր, հարցրել եմ՝ արդյոք Աշոտյանը կարո՞ղ է հանդիպում կազմակերպել մեր միջեւ, նա ասել է, որ կփորձի, բայց չի կարողացել։ Այդքանով եզրափակվել է մեր խոսակցությունը։ Ցավում եմ, որ ԱԺ-ում քննարկումները բովանդակազրկվում են ընդդիմության կողմից եւ բերվում խոհանոցային մակարդակի խոսակցությունների»։

Անդրադառնալով Աշոտյանի հետ սուրճ խմելուն, Ռուբինյանն ասաց. «Ասեմ, որ ես առանձնապես շատ սուրճ չեմ խմում։ Բայց մենք Մարուքյանի հետ մի քանի օր առաջ սուշի էինք ուտում, ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս ասել՝ սուշի ուտելու ընթացքում ինչ թեմաներ էին քննարկում եւ ինչ էինք խոսում»։

Ռուբեն Ռուբինյանն ինքն է վերջերս խնդրել Աշոտյանին հանդիպել ու նրա հետ սուրճ խմել. Ինքը լատենտ սուրճ խմող է. Մարուքյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ