News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, հայտարարել է, որ իրեն ցանկանում են սպանել: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, որտեղ սկսել են տարօրինակ գրառումներ հայտնվել:

Նա հայտարարել է, որ գտնվում է Անգլիայի հիվանդանոցում, եղել է բանտում եւ խնդիրներ է ունեցել հարազատների հետ: «Կարծում եմ, որ իմ պապը կարող է ձեզ ամեն ինչ պատմել»,- գրել է նա, հաղորդում է Lenta-ն:

«Շուտով կփորձեն ինձ կամ սպանել կամ ապացուցել, որ ես հոգեկան եմ կամ էլ հորս բանտում կկախեն: Իմ ուժն Ալլահի եւ նրա որդի Հիսուսի եւ սուրբ հոգու հետ է»,- հավելել է Այսուլթանը: 

Նախկին նախագահի թոռը Մեծ Բրիտանիայի թագուհուն խնդրել է զանգել Նուրսուլթան Նազարբային եւ ներողություն խնդրել նրա համար, որ «վախեցել է միջամտել» իրավիճակին:

Նա նաեւ բոլորին կոչ է արել մտածել՝ «արդյոք ցանկանում են ապրել Աստծուց հեռու երկրում»:

2019-ի հուլիսին Այսուլթան Նազարբաեւը փորձել է ինքնասպան լինել Քովենթ Գարդեն շրջանում անծանոթի բնակարանում եւ կծել է ոստիկանին, որը փորձել է նրան խանգարել: 30-ամյա Այսուլթանին մեկ տարվա պայմանական ժամկետ են տվել, 140 ժամ հասարակական աշխատանքներ, մի քանի հազար ֆունտ սթեռլինգի չափով տուգանք եւ վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ պարտավորեցրել թրմանյութից կախվածության բուժում անցնել՝ առնվազն 20 սեսիա:

Նրա հայրը՝ Ռահաթ Ալիեւը, մինչեւ 2008 թվականն ամուսնացած է եղել Նազարբաեւի դստեր՝ Դարիգայի հետ: 2015 թվականին մահացած է հայտնաբերվել Ավստրիայի բանտերից մեկում, որտեղ գտնվել է Նուրբանկի երկու թոփ մենեջերներին սպանելու մեղադրանքով: Ղազախստանում Ալիեւին մեղադրել են իշխանության բռնազավթման նապախատրաստման եւ հանցավոր խումբ կազմակերպելու մեջ եւ հեռակա կարգով դատապարտել 40 տարվա ազատազրկման: Ղազախստանը երկու անգամ նրա արտահանձնման մասին հարցում է ուղարկել Ավստրիա, սակայն մերժվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել