News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ցանկանում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին, «չկա մարդ՝ չկա խնդիր» սկզբունքով։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանի գործը դատավարություն չէ, այլ բռնություն Հայաստանի իշխանությունների աչքերի առաջ, եւ ես չեմ բացառում, որ կդիմեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ստեղծել Մանվել Գրիգորյանի դեմ անօրինական գործողությունների հետաքննման անկախ հանձնաժողով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այժմ դատախազությունը ցանկանում է ապացուցել, որ արել է ամեն ինչ, որպեսզի Գրիգորյանը բուժօգնություն ստանա, բայց այդպես չէ՝ հաշվի առնելով, որ իրավապահները անգամ հանել են հիվանդի կատետրն ու բերել ՔԿՀ։ «Հենց դրանից հետո իմ պաշտպանյալը համաձայնեց դիմել ՄԻԵԴ, որն արձագանքեց համապատասխան կերպով, ինչից հետո Գրիգորյանն սկսեց օգնություն ստանալ լավագույն քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա, սակայն, նոր հիվանդություններ ձեռք բերեց։ Գրիգորյանը տառապում է ավելի քան 30 հիվանդություններով, չի կարող ինքնուրույն տեղաշարժվել եւ միացված է արհեստական շնչառության սարքին։ Դա վկայում է այն մասին, որ մարդը ոչ միայն ինտենսիվ բուժում չի ստանում, այլեւ նրա մոտ հետընթաց է նկատվում։ Այս պայմաններում մենք միջնորդել ենք, որպեսզի նրան տեղափոխեն այն հիվանդանոց, որտեղ նա բուժվել է նախկինում, բայց դատախազությունը ընդհանուր դատողությունների հիման վրա առարկել է միջնորդությունը։ Իմ պաշտպանյալը միշտ բուժվել է արտասահմանում եւ կախված չի եղել ինսուլինից, քանի որ գտնվել է բժիշկների հսկողության տակ, բայց ձեբակալությունից հետո այդ հսկողությունը չկար։ Մեր կոչն այն մասին էր, որ թույլ տան Գրիգորյանին բուժում ստանալ այն հիվանդանոցում, որտեղ բուժվում էր նախկինում, ինչից հետո վերադառնալ եւ կանգնել դատարանի առջեւ։ Այս հարցում պետությունը պետք է իր վրա դրական պարտավորություն վերցներ, որպեսզի վաղը-մյուս օրը ոչ ոք իրեն մեղավոր չզգար»,- ընդգծել է Բաղդասարյանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ գործը գտնվում է ՄԻԵԴ-ում, գործով ընդունվել է 3 միջանկյալ որոշում, որոնք վերաբերում են բռնությանն ու անօրինական ձերբակալությանը։

Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի մեղադրանքները չի կապել մարտի 1-ի գործի հետ, քանի որ իր պաշտպանյալը ոչ մի անգամ այդ գործով չի հարցաքննվել։ «Կգա ժամանակը, եւ հասարակությունը կիմանա, թե ով է մեղավոր մարտի 1-ի գործով, իսկ ով՝ ոչ, իսկ առայժմ կարող եմ ասել, որ Գրիգորյանի դեմ սարքված գործը ոչ մի կերպ կապված չէ այդ գործի հետ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 15-ին փոխել էր նախկին պատգամավոր եւ «Երկրապահ» կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից չբացակայելու ստորագրությամբ։ Մանվել Գրիգորյանի ազատման միջնորդության նախաձեռնողը դատախազությունն էր՝ նախկին պատգամավորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված։ Մանվել Գրիգորյանը մինչ այդ  տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվում է չափազանց ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ