News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամների փաստաբան Հայկուհի Սեդրակյանն ասել էր, որ դատական հայցը վերաբերում է դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի վերաբերյալ արած Արման Բաբաջանյանի հայտարարություններին. «Ըստ էության, հայցվորները այդ հայտարարությունը համարում են վիրավորական եւ զրպարտչական։ Դրա վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով դատական հայց է ներկայացվել դատարան։ Դատարանից դեռեւս որեւէ որոշում չունենք, քանի որ երեկ է ներկայացվել հայցը։ Միայն այսօր դատական-տեղեկատվական համակարգում երեւում է հայցը։ Վիրավորանքի համար մենք պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար դրամական փոխհատուցում»։

Հիշեցնենք, որ խոսքը Արման Բաբաջանյանի հրապարակային ելույթների մասին է, որոնցում նա ՀՅԴ–ին անվանել է, մասնավորապես, «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ» եւ այլն։

Դատական հայց ներկայացրել են ՀՅԴ անդամներից Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը եւ Արծվիկ Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության…
Վթար Երեւանում. Nissan-ը բախվել է հայտնի գործարարի որդու մեքենային
MG-ի վարորդը հայտնի գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ…
Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության…
Խոշոր ավտովթար Երեւանում. տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի մեքենաների եւ կողաշրջվել (ֆոտո)
Վթարի հետևանքով վարորդը, ով իրեն դուրս է նետել ավտոմեքենայից…
Նոր Նորքի այգում ծառերի մեջ վթարված մեքենա է հայտնաբերվել
Ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել են արնանման հետքեր…
Շիրակի մարզում մեքենան 25 մետր գլորվել է ձորը. 4 ուղեւոր հոսպիտալացվել է (ֆոտո)
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Անի Ա., ծնված 1990 թ.,…