News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդարացի չի վարվել ԱՄՆ-ի հետ երկար տարիներ, ինչի հետեւանքով չինական տնտեսությունը զարգացել է արագ տեմպերով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպիսի պնդում է արել Դավոսի մամուլի ասուլիսում Համաշխարհային տնտեսական համաժողովի արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՀԿ-ն երկար տարիներ անարդարացի է եղել ԱՄՆ-ի հանդեպ։ Դրանից օգտվել են զարգացող երկրները։ Չինաստանը հայտնվել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, շնորհիվ ԱՀԿ-ի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփն ընդգծել է, որ ԱՀԿ պատվիրակությունը գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեւեդուի գլխավորությամբ կարող է այցելել Վաշինգտոն առաջիկա երկու շաբաթներին։ «Մենք պատրաստվում ենք մի ինչ-որ նշանակալի բան անել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ