News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնախընտրեր ԱՄՆ Սենատում իր դեմ իմպիչմենթի հարցով ավելի երկարատեւ հետաքննություն, սակայն կարծիք է հայտնել, որ այդ հարցով որոշում պետք է ընդունեն օրենսդիրները:

«Ես դա թողնում եմ Սենատի հայեցողությանը: Սակայն ես կնախընտրեի ավելի երկարատեւ ուղի»,- նրա խոսքը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:

Չորեքշաբթի գիշերը Սենատը նաեւ հաստատել է իմպիչմենթի հարցով հետաքննության անցկացման կարգը:

Ըստ կարգի, որն առաջարկել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելը, կողմերի ելույթների համար կտրվի 48 ժամ՝ 24 ժամ յուրաքանչյուրի համար: Ընդհանուր առմամբ դրա համար կպահանջվի 6 օր:

Միեւնույն ժամանակ, սենատորներն արգելափակել են դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի 3 տարբեր առաջարկները՝ կապված Ուկրաինայի հետ Թրամփի շփումների առնչությամբ Սպիտակ տնից, Պետդեպարտամենտից եւ վարչական-բյուջետային վարչությունից փաստաթղթեր եւ տեղեկություն պահանջելու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ