News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահում է տեղեկությանը, որը ստացվել է Չինաստանից կորոնավիրուսի հարցով: Վիրուսն արդեն սպանել է 9 մարդու:

Ավելի վաղ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հարցով կենտրոնները հաստատել են ԱՄՆ-ում այդ վիրուսի վարակման առաջին դեպքը:

«Մեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է: Չինաստանից մեկ մարդ է վարակվել: Մեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Թրամփը CNBC-ի հետ զրույցում:

Թրամփի խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինն ու առողջապահության ներկայացուցիչները կշարունակեն ամբողջ աշխարհին տեղեկացնել այն ամենը, ինչը պետք է իմանալ վիրուսի մասին: «Ես վստահ եմ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Սի Ցզինփինի հետ»,- հավելել է Թրամփը:

Այս հանգստյան օրերին ԱՄՆ-ում սկսել են ստուգել մարդկանց, որոնք երկիր են ժամանել Չինաստանի Ուհան նահանգից, որտեղ բռնկվել է վարակը: Առողջապահության ներկայացուցիչները հաստատել են նաեւ Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում եւ Թայվանում վարակման դեպքերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ