News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.53
RUB
7.54
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի վախեցնում Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը որպես ԱՄՆ նախագահի պաշտոնի մրցակից:

«Լսել եմ, որ նա պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում: Չեմ կարծում, որ դա չափից ավելի սարսափելի կլիներ»,- ասել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում: «Բայց նա հետեւում ունի այդ հրեշին»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Facebook սոցցանցը, որը բախվում է բազմաթիվ հակամենաշնորհային հետաքննությունների:

2017 թվակակին լուրեր էին շրջանառվում, որ սոցցանցի համահիմնադիր Ցուկերբերգը մտածում է իր թեկնածությունն առաջադրելու մասին այն բանից հետո, երբ Ջոել Բենենսոնին աշխատանքի էր ընդունել իր բարեգործական նախագծում: Բենենսոնը խորհրդատվություն է տրամադրել նախկին նախագահ Բարաք Օբամային եւ 2016 թվականին Հիլարի Քլինթոնին նրա նախագահական քարոզարշավի ժամանակ: Դրանից բացի, Ցուկերբերգը ԱՄՆ-ով շրջագայության է մեկնել եւ աշխատանքի վերցրել Չառլզ Օմանիին, որը Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի նախագահական քարոզարշավների լուսանկարիչն էր:

Սակայն Ցուկերբերգն ինքը  հերքում է, որ ցանկանում է նախագահի թեկնածու առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ