News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի ստանդարտի եւ վարկանիշի հարց է։ Արդյո՞ք մեր սիրելի այն հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ վերաբերյալ ունեն արդարացի փաստարկներ, այո, այդ փաստարկներից ամենակարեւորն այն է, որ, ցավոք, այս պահի դրությամբ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ։ Ինչո՞ւ մենք այսօրվա դրությամբ չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ, մի պարզ պատճառով, որովհետեւ մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման շինարարության պրոցեսի մեջ են, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք 2 անգամ այդ հետաձգումն արել ենք։ Մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ մի րոպե, կարո՞ղ  ա էս սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի, որ Կառավարությունն այս կարգավորումը չեղարկելու է։ Մյուս կողմից ունենք իրավիճակ, ունենք սիրելի հայրենակիցներ, ովքեր այդ ոլորտում ներդրում են արել եւ սիրելի հայրենակիցներ, ովքեր որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ։ Կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել, եւ մենք առաջարկում ենք հետեւյալը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություն է անցկացվել իր եւ մարզպետների միջեւ, եւ ինքը տվել է կոնկրետ հանձնարարական. «Մինչեւ սույն թվականի փետրվարի 6-ը Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկա այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՏՄ-ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ. «Հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը կլուծի»։

Վարչապետն ասաց, որ մինչեւ այս թվականի հուլիսի 1-ը պետք է աշխատեն այդ որոշման ուղղությամբ. «Աշխատենք եւ այս պրոցեսը մինչեւ վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլեւս չենք վերադառնալու։ Մինչեւ փետրվարի վերջը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել։ Մինչեւ մարտի 1-ը այս ֆինանսավորումը կբացենք, մինչեւ հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան այս գումարը վերցնեն ու ներդրումն անեն։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել։ Եթե մեր բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն պատրաստ ենք այս 3 գործողություններն անել. թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերը, մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել, բացառությամբ Երեւանի սուպերմարկետների, ռեստորանային եւ հանրային սննդի ցանցերը, որոնք կլինեն միայն սպանդանոցներից։ Մնացած վայրերինը առայժմ կմնա նույնը»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ էին արել, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։

Երեկ՝ վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ճանապարհները փակել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ