News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարողացել է ազդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա եւ հասնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը։ Այս մասին գրում է alternativ.am-ը։

Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին։ Նրան կարողանում են մոլորեցնել իր իշխանության ներսում ձեւավորված բոլոր թիմերը։ Միջթիմային այս պայքարում ամենաստացված օպերացիան իրականացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիմը։ Նրանք լավ մշակված ծրագրի միջոցով իշխանական վերնախավից հեռացրին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

Օդում կախված լուրերի համաձայն՝ Ավինյանի թիմը հատուկ այս նպատակով ձեւավորել է շտաբ, որի կազմում են եղել փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը, «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Կարապետյանը։ Այլ անդամներ եւս եղել են, բայց առանցքայինները սրանք են եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ շտաբի աշխատանքները կոորդինացրել է Վարագ Սիսեռյանը։ Հենց նա է խնդրել Կենտրոնական բանկին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին բանկի դեպոզիտարիումում առկա տեղեկությունը փոխանցվի Մկրտիչ Կարապետյանին, որն այն օգտագործել է Վանեցյանի մասին հայտնի ռեպորտաժում (այն Հ1-ով հեռարձակվել է Վանեցյանի հրաժարականից հետո)։

Վարագ Սիսեռյանը պարբերաբար հանդիպել է Դանիել Իոաննիսյանին եւ Վանեցյանի մասին տեղեկություններ փոխանցել, որոնց մասին վերջինս խոսել է տարբեր հաղորդումների ժամանակ։ Ավինյանի հակավանեցյանական շտաբը ԱԱԾ նախկին պետի դեմ տեղեկություններ է տրամադրել նաեւ այլ լրատվամիջոցների։

Երկարատեւ աշխատանքի շնորհիվ ի վերջո Ավինյանը կարողացել է ազդել Փաշինյանի վրա եւ հասնել Վանեցյանի պաշտոնանկությանը։

Վանեցյանի պաշտոնանկությունն ապացուցել է, որ Փաշինյանի վրա ներգործելու՝ Ավինյանի շտաբի սխեման աշխատում է, եւ չի բացառվում, որ առաջիկայում այլ ուղղությամբ գործի դրվի։

Տպել
Ամենաշատ