News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ քննարկումների նախաշեմին, որպես բարի կամքի դրսեւորում, համաձայնել է մինչեւ նոյեմբեր հետաձգել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար թվային հարկի սահմանումը, հայտարարել է ֆրանսիական կառավարության անհայտ պաշտոնյան, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով՝ թվային հարկի ներմուծումը կհետաձգվի՝ ի պատասխան ֆրանսիական գինիների ներկրման տուրքերից հրաժարվելու ԱՄՆ-ի խոստման։ Ընդ որում, նա նշել է, որ Ֆրանսիան ամբողջովին չի հրաժարվում այդ հարկից։ Նա հայտնել է, որ այս տարի տեխնոլոգիական ընկերությունները թվային եկամուտներից դեռեւս հարկեր կվճարեն՝ դա կլինի կամ ֆրանսիական հարկ, կամ նոր միջազգային հարկ՝ ստեղծված առաջատար տնտեսական երկրների խմբի միջնորդությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ