News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 22-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ, որը սահմանադրական իրավունքի հայտնի մասնագետ է և մասնակցել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի 1970թ. Սահմանադրության նախագծի մշակմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԴ լրատվական ծառայությունից։

Պրոֆ. Լուսինը Հայաստան է ժամանել առաջին անգամ Ստեփանակերտ քաղաքում անցակացվող Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանների նախաձեռնությամբ կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցույթի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Հայկական իրավաբանական ընկերակցության նախկին նախագահ և Հայաստանում իրավական պետության և իրավագիտության զարգացմանն ուղղված ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեցող պրոֆ. Լուսինի հետ քննարկվել են սփյուռքի իրավաբանների և Հայաստանի իրավական ոլորտի հաստատությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԴ փոխնախագահ Ա.Գյուլումյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախկին դեկան Թ. Սամուելյանը:

Տպել
Ամենաշատ