News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները 2020 թվականին մեկ ամիս շուտ կսկսեն պատրաստվել Մեծ հայրենականում տարած հաղթանակի տոնակատարությանը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին ասաց տարածքային ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին։

Նախարարը մասնավորապես նշեց, որ հանրապետությունում գործում է մայիսյան տոնակատարությունների կազմակերպման հանձնաժողով, որն անձամբ գլխավորում է ինքը։ «Մարտի սկզբին կկազմվի առաջիկա ամիսների միջոցառումների ցանկը։ Այս տարի, հաշվի առնելով հոբելյանական՝ 75-րդ տարեդարձը, միջոցառումների նախապատրաստումը կսկսվի արդեն փետրվարին»,- տեղեկացրել է Պապիկյանը՝ Սանդիկովին առաջարկելով մասնակցություն ունենալ դրանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ