News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք հոլանդական ընկերությունների հետ համատեղ արտադրում են հոլանդական տեխնոլոգիայով պանիր եւ արտահանում են տարբեր երկրներ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պանիրն արտադրելու համար նրանք Հայաստան են ներկրում կաթի փոշի, որովհետեւ ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ է այդ բարձրորակ արտադրանքը ստանալու համար: Ընդ որում Հայաստանում կաթ մթերող ընկերությունները պատրաստ են ստանդարտներին համապատասխանող կաթը մթերել 190 եւ ավելի դրամով: Ինչու չի համապատասխանում, որովհետեւ մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, եւ այդ կաթի մեջ, պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ եթե ուզում են բարձրարժեք բարեկեցություն ստեղծել, պետք է մեր նշաձողերը բարձրացնել. «Նախորդ տարի ես առաջարկել եմ խելացի գոմերի ծրագիրը. Մենք գյուղացիների համար կազմակերպում ենք ուսումնառություն, տալիս ենք ստանդարտները, սահմանամերձ գյուղերում տալիս ենք զրո տոկոսով վարկ: Ասում ենք՝ էդ խելացի անասնագոմերը ստեղծեք, եւ դուք կաթ մթերելու պրոբլեմ չեք ունենա: Եթե դուք վարկ չեք ուզում, իրարից պարտք արեք, ստեղծեք այդ գոմերը, մենք ձեր ծախսած փողի 50 տոկոսը կվերադարձնենք սահմանամերձ գյուղերում: Գլխաքանակի համար էլի զրո տոկոսով վարկ ենք տալիս: Սոցիալակապես անապահով 1000 ընտանիքի համար կովն էլ ենք առնում, կերն էլ ենք առնում, մասնագետին էլ ենք տալիս, ամիսն էլ 25 հազար դրամ փող ենք տալիս: Ես դեմ եմ, որ մենք ամեն անգամ սկսենմք լացել»,-նշեց վարչապետը:

Նա հայտարարեց, որ այսօր խանութներում գտնվողն ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք. «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը չգիտեմ ինչի յուղով է: Մենք չենք կարող այդպիսի տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր չափանիշներին:

Ինձ ասում են, որ թթվասերների վրա գրված է բաղադրությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը մեքենայով տուն է գալիս, կինը զանգում ասում է՝ թթվասեր կբերես, մարդը չպետք է խոշորացույցն առնի, կարդա, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի: Հետեւաբար, ես տվել եմ հանձնարարություն, որ ստեղծվի ստանդարտ, որ կաթնամթերքը ըստ գույների տարանջատվի: Այսինքն այն թթվասերը, որ կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է 30 տոկոս բուսական յուղեր, պետք է լինի մեկ այլ գույնի: Այսինքն գույներով պետք է տարբերվի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ