News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մեր շուկայում արդեն պայմանավորվել ենք, հուլիսի 1-ից սկսած այդ 5-րդ ձեւ կոչված սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի այն հարցին՝ արդյոք Արցախից մսամթերք ներմուծվելու դեպքում կրկին գործե՞լու է սպանդանոցային համակարգը, վարչապետն ասաց.

«Որպեսզի մենք անարդար չգտնվենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ներդրում են արել, հավատալով Կառավարությանը, եւ այդ սպանդանոցը ստեղծել են։ Մենք ասում ենք, որ հուլիսի 1-ից սկսած այդ 5-րդ ձեւ կոչված սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու»։

Մարդկանց այն դժգոհություններին, թե սպանդանոցներում կենդանու մորթ անելու համար մեծ գումարներ են վերցնում, վարչապետն ասաց. «Փորոտիքը վերցնում են, մսի որոշակի հատված վերցնում են, ոտքերը վերցնում են, գլուխը վերցնում են, վերջում էլ՝ 1000 կամ 2000 դրամ են վերցնում։ Սպանդանոցներ կան, որ ասում են՝ մենք էլ ենք պատրաստ նույն պայմաններով։ Այդ նույն պրոֆեսիոնալ մորթ անողներն արդեն ոչ թե բուշլատով ու ռեզինե սապոգներով կլինեն, այլ նորմալ հագուստով կգնան աշխատանքի սպանդանոցներում։ Ասֆալտի վրայից միս վաճառելը կամ հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը պետք է բացառվի Հայաստանից։ Եթե մենք նույն տեղում կանգնած ենք, ապա ոչ մի բան լավ չի լինելու, պետք է քայլել առաջ»։

Նշենք, որ քիչ առաջ վարչապետը հայտարարեց, որ սպանդանոցային համակարգը պարտադիր է եւ մինչեւ հուլիսի 2-ը ժամանակ տվեց։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ էին արել, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։ Երեկ՝ վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավաիրի, Կոտայքի մարզերում ճանապարհները փակել էին։

Տպել
Ամենաշատ