News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին աշխարհի «մեծագույն հանճարներից» է համարում։ CNBC-ին տված հարցազրույցում նա Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրենին համեմատել է Թոմաս Էդիսոնի հետ։

«Մասկը մեր մեծագույն հանճարներից է, եւ մենք պետք պաշտպանենք նրան,- ասել է Թրամփը,- Դուք գիտեք, մենք պետք է պաշտպանենք Թոմաս Էդիսոնին, եւ մենք պետք է պաշտպանենք բոլոր այս մարդկանց, որոնք ի սկզբանե հայտնագործել են լամպն ու անիվը, եւ բոլոր այդ իրերը»։

2008թ․ տված հարցազրույցում Մասկն ասել էր, որ Էդիսոնը եւ Նիկոլա Տեսլան, որի պատվին նա անվանել է իր ավտոարտադրող ընկերությունը, նմանվելու օրինակ են եղել, սակայն ինքը նախապատվությունը տալիս է Էդիսոնին։ Տեսլան Էդիսոնի մրցակիցն էր։

Թրամփը նաեւ իր հիացմունքն է հայտնել այն մասին, թե ինչի է հասել Մասկի SpaceX-ը։

«Ես վերջերս եմ խոսել նրա հետ։ Նա սիրում է հրթիռներ։ Եւ, իմիջիայլոց, նա նույնքան լավն է հրթիռների հարցում։ Ես երբեք չեմ տեսել, որպեսզի դրանք արձակվեն առանց թեւերի եւ մնացած ամեն ինչի, եւ դրանք վայրէջք են կատարում։ Ես նախկինում նման բան չեմ տեսել»,- ասել է Թրամփը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ