News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր եւս արդիական է կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի ու ծավալների շուրջ մտահոգությունը, բայց այդ ամենը հարաբերական է: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ վերջերս ՀՔԾ օրվան էինք մասնակցում, պարզվեց, որ միայն 2019-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՔԾ-ն պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան ՀՔԾ-ի գոյության ողջ ընթացքում: Հիմա սա փաստ է, որն առկա է: Մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ այն խնդիրները, որ դրել ենք կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել: Դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ այդ պրոցեսը հեշտացնենք: Խոսքը նաեւ առանց մեղադրանքի առաջադրման գույքի բռնագանձման մասին օրենքի մասին է»,-ասաց Փաշինյանը:

Որպես օբյեկտիվ խոչընդոտ, վարչապետը նշեց փորձագիտական կարողությունների սահմանափակությունը. «Օրինակ, հափշտակված գույք կա եւ այն մեծ ծավալների է հասնում: Երեւանի կենտրոնում տասնյակներով անշարժ գույք կա: Ինչու այդ գործը տեղից չի շարժվում, որովհետեւ փորձագետը պետք է գնահատի այդ գույքի արժեքը, որպեսզի ըստ դրա տրվի իրավական գնահատական: Քանի որ քրգործի ծավալները երբեմն կրկնակի ավելացել են, որ չեն կարողանում այդ փորձաքննություններն իրականացնեն: Մյուս կողմից այդ փորձագետնը մեղավոր չի, որ այդ պաշտոնյան ավելի շատ է գողացել, քան փորձագետները կարողություն ունեն արագ գնահատելու»;

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պրոբլեմ ունեն նաեւ դատական համակարգում. «Մեր իրավապահ համակարգն անընդհատ մտավախություն է հայտնում, որ մեր ՍԴ-ն, ըստ էության, այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ