News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպանդանոցներում անասունների մորթին անցումը Հայաստանի վարկանիշի հարց է։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում հունվարի 22-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ընդ որում, նա հայտարարեց որոշակի զիջումներ անելու կառավարության պատրաստակամության մասին։

«Պե՞տք է արդյոք մենք անցնենք սպանդանոցների համակարգին։ Միանշանակ՝ այո, քանի որ առողջապահության խնդիրների հետ մեկտեղ դա երկրի վարկանիշի հարց է։ Իսկապե՞ս մեր քաղաքացիները, որոնք դժգոհություն են հայտնում, ունեն համոզիչ հակափաստարկներ»,- ասաց վարչապետը՝ համաձայնելով, որ Հայաստանում բավարար քանակի սպանդանոցներ չկան։

Վարչապետը նաեւ նշեց, որ սպանդանոցների անբավարար քանակի պատճառը որոշման ընդունման ձգձգումն է, ինչն, իր հերթին, վախեցնում է ներդրողներին։

Սրա հետ մեկտեղ, նա ասաց, որ կառավարությունը պետք է քայլեր նախաձեռնի այդ խնդրի լուծման ուղղությամբ, եւ մինչեւ փետրվարի 6-ը կքննարկվի սպանդանոցների կառուցման համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը։

Նշենք, որ 2020թ․ հունվարի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտել պարտադիր կերպով անասունների մորթը բացառապես սպանդանոցներում կատարելու պահանջը, որի մի շարք կետեր դժգոհություն են առաջացրել անասնաբույծների եւ մսավաճառների շրջանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ