News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple-ի հիմնադիր Թիմ Կուկը ընտրել է իր կողմը «իրականությունների պատերազմում»՝ նա լրացված իրականության(AR) կողմ է հանդես գալիս՝ ի տարբերություն վիրտուալ իրականության (VR), որի հետ հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը կապում է Fаcebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ AR-ը, ըստ նրա, իրականությանը չի փոխարինում, այլ ստեղծում է լրացուցիչ թվային շերտ՝ ներդնելով այնտեղ անհրաժեշտ տվյալներ ու իրեր, հայտնում է HighTech+-ը։

Կուկը AR-ն անվանել է հաջորդ կարեւորագույն տեխնոլոգիան («next big thing»)՝ անուղղակիորեն հաստատելով ընկերությունների կողմից սմարտֆոններին այլընտրանք մշակելու մասին վկայությունները։

Apple-ի ղեկավարը լրացված իրականության առավելություն անվանել է այն, որ նա «չի մեկուսացնում մարդկանց», եւ այն կարելի է օգտագործել բանավեճերի ընդլայնման համար՝ ի տարբերություն մյուս այլընտրանքների, որոնք իրեն «անհանգստացնում են»։ Ցուկերբերգի անունը Կուկը չի նշել, սակայն Business Insider-ը համարում է դա հստակ գրոհ է Facebook-ի վրա, որը 2014թ․ Oculus-ի VR-վահանակների համար 2 մլրդ դոլար է վճարել։

Հոկտեմբերին հարցազրույցներից մեկում Ցուկերբերգը խոստովանել է, որ իր next big thing-ը դեռեւս չի թռել, եւ դա ավելի շատ ժամանակ կպահանջի, քան ինքը կարծում էր։

Կուկը հուսով է, որ AR-ը առաջիկա 10 տարիներին «կներթափանցի կյանքի բոլոր ոլորտներ»։ Տեխնոլոգիայի պոտենցիալը շատ ավելին է, քան պոկեմոններ փնտրելու խաղերը, ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ