News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունը դեմ չէ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում օպտիմալացմանը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ինչպես նշեց Գրիգորյանը, անկախ գազի գնից, եթե ընկերությունում կան ավելորդ աշխատակիցներ, ապա նրանց պետք է կրճատել։

«Եւ դա վերաբերում է ոչ միայն «Գազպրոմ Արմենիա»-ին։ Հենց այնպես հաստիք պահել մասնավոր կառույցում, առավել եւս, ընկերությունում, որը հանրային ծառայություններ է մատուցում, ճիշտ չէ»,- ընդգծեց փոխվարչապետը։

Նշենք, որ հաստիքների կրճատման հարցը քննարկվում է սպառողների համար գազի սակագնի հնարավոր թանկացման համատեքստում։ Գրիգորյանն ինքը նախկինում ասել էր, որ 2020թ․ ապրիլից հետո ընկերությունը կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագնի վերանայման համար, իսկ սահմանին գինը նույնը կմնա։

Միաժամանակ, «Գազպրոմ Արմենիա»-ում բազմիցս հայտարարել են, որ չեն կարող անվերջ պահպանել սակագները, այլապես ստիպված կլինեն կրճատել ներդրումները եւ օպտիմալացնել հաստիքները։ Այսինքն, գնման եւ վաճառքի գնի մեջ տարբերությունը փակելու համար ընկերությունը ստիպված կլինի աշխատանքից ազատել աշխատակիցների մի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ