News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժողովրդավարության իրավիճակը լավացել է, եւ երկիրը 2019թ․ էական քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ուղղությամբ։ Այս մասին են վկայում Ժողովրդավարության ամենամյա ինդեքսի 2019թ․ արդյունքները, որոնք հրապարակվել են The Economist Intelligence Unit-ում։ Հայաստանը, որը նախկինի պես ներառված է «հիբրիդային երկրների» խմբում, 103-րդ տեղից բարձրացել է 86-րդ տեղը։

Զեկույցի համաձայն, «հիբրիդային երկրներ» անվանակարգում 2019թ․ երկու երկրներ դեպի ժողովրդավարություն էական քայլեր են արել։ Դրանք են՝ Ուկրաինան եւ Հայաստանը։ Երկու երկրներում էլ անցկացվել են ընտրություններ, որոնք ազատ եւ արդար են ճանաչվել։ «Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանի ցուցանիշը 2017-ին 4,11-ից բարձրացել է 4,79՝ 2018-ին, քանի որ բարելավվել է կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, եւ աճել է քաղաքական համակարգի հանդեպ հանրության վստահությունը, հետագայում հասնելով 5,54-ի՝ 2019թ․, քանի որ այս բարելավումները համախմբվել են, եւ հանգիստ քաղաքական գործունեությունը հնարավոր է դարձել առանց կառավարության միջամտության»,- ասվում է զեկույցում։

Հարեւան երկրները՝ Վրաստանն (89) ու Թուրքիան(110) նույնպես ընդգրկված են «հիբրիդային երկրների» խմբում, այն դեպքում, երբ Ադրբեջանը (146), Իրանը (150), ինչպես նաեւ Ռուսաստանը (151) նշվում են որպես «ավտորիտար երկրներ»։ Ընդհանուր առմամբ, զեկույցում ընդգծվում է, որ աշխարհում ժողովրդավարության միջին ցուցանիշը 5,48-ից ընկել է մինչեւ 5,44։ Զեկույցում ներառված 167 երկրների 45.5 տոկոսը ժողովրդավարական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ