News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադացին, որը կերել էր իր սպանված ընկերոջ հետույքը, նոր սեր է գտել դատապարտված քրեականների համար ծանոթությունների կայքում, հայտնում է USA.one-ը:

Պոռնոդերասան 34-ամյա Լուկա Ռոկո Մանյոտան («աշխատանքային» կեղծանունն է Էրիկա Նյումանա) ցմահ ազատազրկման է դատապարտվել 2012 թվականին ընկերոջը՝ չինացի ուսանող Լին Ցզյունյայի սպանության եւ մասնատման մեղադրանքով: Մանյոտային անվանել են «Կանադական փսիխոպաթ» այն պատճառով, որ ոչ միայն սպանել է, մասնատել եւ իր զոհի միսը համտեսել, այլեւ բռնաբարել է նրա դիակը, իր բոլոր գործողությունները տեսանկարահանել, այնուհետեւ հոլովակը տեղադրել համացանցում: Նա նաեւ սպանվածի մարմնի մասերն ուղարկել է Կանադայի դպրոցներ եւ քաղաքական հաստատություններ:

Մարդասպանը դատարանում փորձել է արդարանալ այն հանգամանքով, որ հոգեկան խանգարմամբ է տառապում, բայց կանադական դատարանը հաստատված է համարել, որ Մանյոտան միանգամայն գիտակցել է իրագործած հանցագործությունը եւ անգամ այն նախապես է ծրագրել:

2015 թվականի հունիսին Canadian Inmates Connect Inc-ի ծանոթությունների ֆորումում գրանցվելուց հետո մարդասպան-մարդակերը ընկերացել է զինված կողոպտիչ Էնտոնի Ջոլինի հետ, որը պատիժ է կրում այն պատճառով, որ լոգարանում սպանել է մեկ այլ դատապարտյալի: Զույգը հիմա նախատեսում է ամուսնանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ