News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի միջանկյալ զեկույցը: Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան փետրվարի 9-ին:

Փաստաթուղթը գնահատում է ընտրությունների նախապատրաստման ընթացքը, թեկնածուների գրանցումը, բողոքների դիտարկումը:

Հետազոտությունը կազմվել է 12 երկարաժամկետ դիտորդների մոնիթորինգի հիման վրա:

Զեկույցում նշվում է, որ ընտրությունների քաղաքական կոնտեքստը չի փոխվել: Կրկին բացարձակ առավելություններ ունի մեկ քաղաքական ուժը, բացակայում է ընդդիմության հետ երկխոսությունը:

Թեկնածուների գրանցման փուլում օրենքի խախտումները քիչ են եղել՝ համեմատած 2010 եւ 2015  թվականների խորհրդարանական ընտրությունների հետ:

Չկան դրական փոփոխություններ նաեւ մեդիադաշտում:

ԿԸՀ-ում 37 բողոքներից 24-ը չեն բավարարվել «անհիմն» լինելու պատճառով:

ԿԸՀ թեժ գիծը՝ 115-ը, անարդյունավետ է օպերատիվորեն առկա խնդիրները լուծելու համար;

Զեկույցում ասվում է, որ խախտումները կասկածներ են առաջացնում, որ փետրվարի 9-ին կայանալիք ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ ժողովրդավարական: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ