News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում քննարկվող «Քրեական դատավարության մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատատելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը նախատեսում է բանկային տեղեկատվության բացահայտում, հակառակ արդյունք կունենա՝ նպաստելով երկրից կապիտալի արտահոսքին։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքերով՝ առաջարկվող փոփոխությունները գործնականում երկրի ֆինանսական համակարգից հանում են «բանկային գաղտնիք» հասկացությունը, ինչը բացասական ազդեցություն կունենա ողջ ոլորտի վրա։

«Գործող օրենսդրությունը թույլ է տալիս պայքարել կոռուպցիայի, այդ թվում ֆինանսական միջոցների եւ կապիտալի անօրինական շրջանառության դեմ, այդ պատճառով փոփոխությունների անհրաժեշտության իշխանությունների փաստարկներն արդարացված չեն»,- հավելեց փորձագետը։

Նշենք, որ այս օրերին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական դատավարության մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատատելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը նախատեսում է բանկային տեղեկատվության բացահայտում։ Իշխանությունները փոփոխությունների համար որպես փաստարկ ներկայացնում են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձացումը։ Ընդդիմությունն, իր հերթին, մտահոգություն է հայտնում, որ դա կարող է ապակայունացնել հանրապետությունում գրանցված բանկերի աշխատանքը եւ նվազեցնել ներդրողների վստահությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ