News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իսրայելցի թիկնապահներին վռնդել է Երուսաղեմի տաճարից

Ինչպես հայտնում է Reuters-ը, ֆրանսիական եռագույնը փողփողում է Հին քաղաքում Սուրբ Աննայի եկեղեցու վրա այն պահից, երբ այն 1856թ․ օսմանների կողմից նվիրվեց ֆրանսիական կայսր Նապոլեոն III-ին։

Ֆրանսիան սադրանք է համարում, երբ իսրայելական ոստիկանությունը մտնում է եկեղեցական համալիր Երուսաղեմի այն մասում, որը 1967թ․ Մերձավոր Արեւելքում պատերազմի ժամանակ զավթվել Է Իսրայելի կողմից։

1996թ․ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը նույն եկեղեցում նույնպես կորցրել էր համբերությունը՝ կապված անվտանգության իսրայելցի գործակալների հետ՝ հայտարարելով, որ նրանց վարքագիծը սադրիչ է եւ սպառնալոով, որ կվերադառնա իր ինքնաթիռ։ Շիրակը հրաժարվել էր մտնել եկեղեցի, քանի դեռ իսրայելցիները չէին հեռացել։

Ինչպես նշում է Reuters-ը, տեսանյութում եկեղեցի տանող կամարի տակ Մակրոնը գտնվում է իր թիկնապահների եւ իսրայելական անվտանգության ուժերի նեղ շրջանակի մեջ։ Այնուհետեւ նա անգլերեն գոռում է իսրայելցի թիկնապահների վրա․ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ դուք անում եք»։ Թեթեւակի իջեցնելով ձայնը՝ նա հայտարարում է․ «Դուրս եկեք փողոց։ Դուք գիտեք կանոնները։ Ոչ ոք ոչ մեկին չպետք է սադրի»։

Մակրոնը Իսրայել է ժամանել մասնակցելու Հոլոքոստին նվիրված համաշխարհային հինգերորդ համաժողովին, որը կանցկացվի հունվարի 23-ին՝ Երուսաղեմի «Յադ Վաշեմ» հուշահամալիրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ