News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքական թիմը կարծում է, որ ընդդիմությունը Հայաստանում պետք է օգտվի իրեն տրված բոլոր հնարավորություններից։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն իրավիճակի մասին, որ «Իմ քայլը» իշխող խմբակցությունը սաբոտաժի է ենթարկում Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման հարցով հատուկ խորհրդարանական քննչական հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը։

Վարչապետը նաեւ ընդգծեց, որ կանոնակարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում ավագանին ունի քննչական հանձնաժողով ստեղծելու բոլոր իրավասությունները։ Նրա խոսքերով՝ երեկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կատարել է իրավական վերլուծություն եւ եկել է այն եզրակացության, որ տվյալ հարցով պետք է ավագանին զբաղվի։

«Հայաստանի արդարադատության նախարարությունը հաստաել է, որ ավագանու եզրակացությունը իրավական առումով լիովին հիմնավորված է։ Եթե մենք չկատարեինք ավագանու այս պահանջը, ապա կխախտեինք իշխանության բաժանման սկզբունքը»,- պարզաբանեց վարչապետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ