News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մենք պատրաստ ենք առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայսատան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին։

Մնացականյանը նշեց, որ իրենք որոշ պայմանավորվածություններ ունեն։

«Մենք փորձում ենք ուրվագծել համանախագահների հետ նաեւ այն, թե ինչպես պետք է աշխատենք այս տարի․․․ Մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ կարող ենք առաջիկայում հանդիպել։ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ ցանկացած պահի պատրաստ ենք բանակցությունների»,- ընդգծեց Մնացականյանը։

Նախարարը նաեւ նշեց, որ մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությանը։

«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը մնում է օրակարգում այն պատճառներով, որ բազմիցս բացատրել ենք։ Շատ կարեւոր է բանակցություններում այն սուբյեկտի մասնակցությունը, որը ունի ընտրված իշխանություններ, հանդիսանում է սուբյեկտ եւ քաղաքական միավոր»,- ասաց ԱԳ նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ANCA-ն պահանջում է հավասարեցնել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը
Թերեզա Երեմյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին...
Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան
Ալիեւ-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիեւը օրակարգ ուներ, Փաշինյանը՝ ոչ...
Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում
Կցանկանայի թարմացնել գործընկերոջս հիշողությունը եւ հրավիրել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը Ռամիլ Սաֆարովի ողբերգական դեպքի վրա…
Պատրա՞ստ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով նույնպես հանրաքվե անցկացնել. Ավետիք Չալաբյան
Արդյոք այս մտքից հետեւո՞ւմ է, որ այդ տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, եւ Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի...
Մյունխենում Ալիևի հետ քննարկումը ունի շրջադարձային նշանակություն․ Նիկոլ Փաշինյան
Ըստ վարչապետի՝ երկրորդ ամենակարևոր արդյունքն այն է, որ ինքը իրականացրել է հայ ժողովրդին տված կարևորագույն խոստումներից մեկը․․․
Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, նրա հայացքի ներքո իրավունքի չարաշահում է եղել ․ Նիկոլ Փաշինյան
Գերմանիա կատարած իմ վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ․․․
Ֆոտոռեպորտաժներ