News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վերին Լարս» անցակետում Հայաստանի ներկայացուցիչը այս տարվա փետրվարին աշխատանքի կանցնի։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Նրա խոսքերով՝ ներկայացուցչի թեկնածությունը, որը առաջադրվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կողմից, հավանության է արժանացել։

«Որոշման նախագիծն արդեն կա, այն գտնվում է կառավարությունում եւ առաջիկա օրերին կքննարկվի։ Կա մաքսային կցորդի պաշտոնի թեկնածու, ամեն ինչ արդեն համաձայնեցված է»,- հայտնել է Անանյանը՝ չնշելով ապագա ներկայացուցչի անունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ