News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տպել
Ամենաշատ