News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Առողջական վիճակը լավ չէր։ Արձանագրենք, որ այս պահին էլ առողջական վիճակը բավարար չէ։ Ամեն անգամ բացասական պրոգրես է ապրում»,- ասաց պաշտպանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել էին «Ասղտիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, եւ բժիշկներն արձանագրել էին սրտաբանական եւ հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Գագիկ Խաչատրյանը «Երեւան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ եւ գտնվել է բժիշկների վերահսկողության տակ։ Այսօր Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է ՔԿՀ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն արդեն մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի վատնման գործով։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ