News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերը դարձել են ծայրահեղականության տնկարան, որն օգտագործվում է ժողովրդավարության խափանման համար, հայտարարել է Քոֆի Անանի Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ընտրությունների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը, հայտնում է Reuters-ը։

Հանձնաժողովի զեկույցի մեջ նշվում է, որ կարգավորողների կամ օպերատորների կողմից չստուգված քաղաքական կուսակցությունները, խորհրդատուները եւ արտասահմանյան գործակալները սոցիալական ցանցերն օգտագործել են որպես զենք։ «Ապատեղեկատվությունը օգտագործվել է նրա համար, որպեսզի խեղաթյուրի ժողովրդավարական ինստիտուտները, անվստահություն սերմանի հասարակությունում եւ հարձակվի քաղաքական թեկնածուների վրա»,- ասվում է զեկույցում։

Հանձնաժողովը ներկայացրել է առաջարկությունների երկար ցուցակ, որոնք թույլ կտան կառավարական եւ ոլորտային մարմիններին ստուգել սոցցանցերի գործունեությունը, ինչպես նաեւ կպահանջեն նրանցից ներքին վերահսկողություն։

«Վերջին տարիներին արտասահմանյան պետությունների կառավարությունները սոցիալական ցանցերն ու ինտերնետն օգտագործել են ամբողջ աշխարհում ընտրություններին միջամտելու համար»,- ասվում է Քոֆի Անանի հանձնաժողովի զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ