News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը, համեմատած ընթացիկ տարվա հետ, 2021թ․ ծրագրում է մեծացնել այն միջոցների գումարը, որոնք կծախսվեն հաջորդ տարի Նոր տարվա տոնակատարությունների համար։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե Հայաստանի քանի քաղաքացի է մեկնել Վրաստան ամանորյա տոներին։ Դա, վարչապետի կարծիքով, թույլ կտա գրավել ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկների, այլեւ կգրավի հենց Հայաստանի քաղաքացիներին՝ Նոր տարին հայրենիքում անցկացնելու համար։

Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես 2019թ․, այլ, օրինակ, 570 միլիոն դրամ։ «Եւ հաջորդ տարի կապահովվի ոչ թե 9 միլիարդ դրամի չափով լրացուցիչ դրամական շրջանառություն, այլ 20, 25, 30 միլիարդ դրամի չափով։ Ես այսօր խոսում եմ այդ մասին, որպեսզի մեր հարգելի քննադատները պատրաստ լինեն նրան, որ մենք հաջորդ տարի պատրաստ ենք կրկնապատկել ծախսերի գումարը։ Ես արդեն համապատասխան հանձնարարություններ եմ տվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին եւ նախարարություններին, որպեսզի մենք հենց այդ ճանապարհով գնանք»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ