News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանի երկու պալատները հավանություն են տվել մինչեւ հունվարի 31-ը Եվրամիությունից դուրս գալու օրենսդրական նախագծին։ Փաստաթուղթն ուղարկվել է Եղիսաբեթ 2-րդի ստորագրմանը։ Այն նաեւ պետք է վավերացնի Եվրախորհրդարանը, հայտնում է «Մեդուզա»-ն։

Ի սկզբանե Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից պլանավորված էր 2019թ․ մարտին, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց դւրս գալու պայմանների շուրջ երկրի խորհրդարանի եւ կառավարության տարաձայնությունների պատճառով։

2019թ․ դեկտեմբերին Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը, որը շուտափույթ Brexit-ի կողմնակից է, հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում։

Հունվարի 9-ին Համայնքների պալատը հավանության արժանացրեց Brexit-ի մասին օրենսդրական նախագիծը։ Այնուհետեւ փաստաթուղթը ուղարկվեց Լորդերի պալատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ