News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամները՝ Հայրապետյանի գլխավորությամբ, խորհրդարան են հրավիրել ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանան, թե ինչ լուծում կարող են տալ, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի:

Հիշեցնենք, որ այս օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին: Ու հայրենի իշխանությունները ցանկանում են փակ նիստում քննարկել իրենց անելիքները:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին, երբ Սիրիայում կրկին իրավիճակը սրվել էր, Հայաստան ժամանեցին մոտ 2800 սիրիահայ, որի մասին բազմիցս հայտարարել էր ՀՀ սփյուռքի նախկին հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ