News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում տարածել է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկատվությունը եւ գրառում արել:

«Սիրելի բարեկամներ, ստորեւ պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որեւէ պատահար տեղի չի ունեցել»,-նշել է նա:

Նշենք, որ Facebook-ի  օգտատերերից Զոհրապ Եգանյանը գրել էր. «Իջեւանի տարածաշրջանում ապրող մարդիկ հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել, մարդիկ կան, որ հայտնում են ինքնաթիռ ընկնելու մասին: Շատ ուժեղ ձայն են լսել ու հիմա տեղեկություն չկա ոչ մի աղբյուրից: Հնարավոր է, որ ոչինչ էլ չկա, բայց կամաց-կամաց այս ամենը վերածվում է պանիկայի եւ պետք է մեկը մի բան ասի»:

Տպել
Ամենաշատ