News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարկառուն ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, կնշանակվի «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնում։ Այս պահին ընթանում է մրցույթը։

Մեզ հայտնի դարձավ, որ Գաբրիելյանը հաղթահարել է մրցույթի 2-րդ՝ բանավորի փուլը։ Տեղեկացանք, որ Գաբրիելյանը մեծ դժվարությամբ է կարողացել անցնել բանավոր քննությունը, նրան մի կերպ, ձգելով անցկացրել են։ Մեր աղբյուրները պնդում են, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կնշանակվի տնօրենի պաշտոնում։

Գաբրիելյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին զրույցներ էին պտտվում դեռ անցած ամռանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է նրա հետ մի քանի անգամ հանդիպել՝ նախնական հարցազրույց անելու նպատակով, սակայն հրաժարվել են այդ մտքից, քանի որ Գաբրիելյանը բավարար մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ չի ունեցել։ Նաև խոսում են, որ ՔՊ հավաքներից մեկի ժամանակ վարչապետը Վիլեն Գաբրիելյանին հարցեր է՝ «Դու դեռ աշխատանք չունե՞ս, պետք է քո գործի հարցը լուծել»։ Դրանից հետո տեղի է ունեցել Թորոսյանի հետ վերընշված հանդիպումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ