News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վթարային ծառայությունները ինքնաթիռներից մեկի հետ կապը կորցրել են, որը մեծածավալ անտառային հրդեհների մարման աշխատանքներ էր կատարում մայրցամաքի արեւելքում: Այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի տարածքային հրշեջ ծառայությունը, որը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Twitter-յան իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Նոր Հարավային Ուելսի տարածքային հրշեջ ծառայությունը հետաքննում է հրշեջ ինքնաթիռի մասնակցությամբ լուրջ պատահարի մասին տեղեկությունները, որը նահանգի տարածքում տեղի է ունեցել այսօր: Կապը կորել է մեծ օդային լցանավի հետ, որն աշխատում էր Սնոուի-Մոնարո շրջանում (Կանբերայից 100 կմ հարավ): Մտավախություն կա, որ հրշեջ ինքնաթիռը կործանվել է կրակի դեմ պայքարում: Ենթադրյալ վթարի վայրում ուղղաթիռներով որոնումներ են կատարվում»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անտառային հրդեհներն Ավստրալիայում նորից ակտիվացել են շոգ եւ չոր եղանակի վերադառնալու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Նոր Հարավային Ուելսի (NSWRFS) տարածաշրջանային հրշեջ ծառայությունը, նախազգուշացվել են նահանգի մի շարք շրջաններ, որոնք գտնվում են հարավ-արեւմուտքում, Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքին մոտ, եւ Սիդնեյի երկու արվարձաններ հյուսիս-արեւմուտքում՝ քաղաքի կենտրոնից 40 կիլոմետր հեռավորության վրա։

«Այսօր մենք վերադառնում ենք այն պայմաններին, որոնք եղել են վերջին մի քանի ամիսներին»,- հինգշաբթի ասել է Նոր Հարավային Ուելսի նահանգի արտակարգ ծառայությունների նախարար Դեւիդ Էլիոթը, որը տարածաշրջանի բնակիչներին կոչ է արել հատուկ զգոնություն ցուցաբերել։

Բարդ է մնում իրավիճակը Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում, որտեղ նախօրեին անտառային հրդեհի գոտում են հայտնվել Կանբերայի արեւելյան արվարձաններն ու մայրաքաղաքի Քվինբեյան արբանյակ-քաղաքի արեւմտյան շրջանները։ Ներկա պահին արտակարգ դրության մասին նախազգուշացումներ թողարկվել են Կանբերայի Կալարու, Պիոլիգո, Ռեդվուդ, Բիրդ, Հարման, Քրեսթվուդ եւ Օաքս-Էսթեյթ արվարձանների բնակիչների համար։

«Անհապաղ ապաստան գտեք։ Հիմա արդեն չափազանց ուշ է հեռանալու համար։ Կրակը սպառնալիք է ներկայացնում կյանքի համար։ Մարդիկ Բիրդ, Հարման, Քրեսթվուդ եւ Օաքս-Էսթեյթ արվարձաններում վտանգի մեջ են եւ անհապաղ թաքնվելու կարիք ունեն, քանի որ կրակը մոտենում է»,- նշված է Ավստրալական մայրաքաղաքային տարածքի վթարային ծառայության (ESA) հաղորդագրությունում։

Տարածաշրջանում փակ են ճանապարհները, եւ մասամբ դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը, կան երկաթուղային երթեւեկության խափանումներ։ Կանբերայի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը թանձր ծխի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
Ամենաշատ