News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին։ Այս մասին չորեքշաբթի Թվիթերի իր էջում տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ուրբաթ կմասնակցի «Երթ հանուն կյանքի» հանրահավաքին»,- գրել է նա։

Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, Թվիթերի իր էջում երթի կազմակերպիչների հաղորդագրությունն է տեղադրել եւ այն մեկնաբանել այսպես. «Կհանդիպենք ուրբաթ»։

Ամերիկայում  հղիության ընդհատման իրավունքը վիճարկվում է եկեղեցու եւ հասարակության պահպանողական շերտերի կողմից։ Աջ քաղաքական գործիչները հույս չեն թողնում հասնելու 1973 թվականին Գերագույն դատարանի ընդունած՝ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը վերանայելուն, որով հաստատվում է հղիությունը դադարեցնելու կանանց իրավունքը։ Բժիշկները եւ աբորտ անող կլինիկաները կանոնավորապես ենթարկվում են սպառնալիքների, երբեմն էլ ուղղակի հարձակումների։

Վաշինգտոնում հունվարին ամեն տարի տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որոնք հավաքում են հարյուր հազարավոր մասնակիցների։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ