News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դուք երեկ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար պետք է ներողություն խնդրեք: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս խոսքին արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանը, քանի որ ինքն էր իր ելույթում համեմատություն արել ձիու հետ. «Ես խոսք վերցրեցի, որորվհետեւ իմ խոսքը հերթական անգամ նենգափոխվեց այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, որի ներկայացուցիչը այստեղ մեկ այլ պատգամավորի ասաց՝ դուք շատ փոքր մարդ եք: Իմ խոսքը եղել է ալեգորիկ, ձիու հետ համեմատությունը հայտնի խոսք է, ինչպես օրինակ ասվում է, որ ընդդիմությունը պահապան շուն է: Այնպես որ պետք չի այդպես խորը վիրավորվել եւ փորձել լրտվամիջոցներին, միգուցե նաեւ դեսպանատների հետ հանդիպումներում առաջ տանել ձեր այն միտքը, թե ընդդիմությունն այնքան  խեղճացած է, այնքան դժվարությունների է հանդիպում... Այո, եթե դուք ալեգորիկ խոսքը չեք կարողանում հասկանալ, եւ այդ խոսքը ուղղված է եղել կոնկրետ մարդու, մի տարածեք այն ամբողջ ընդդիմության վրա: Եթե ներողություն եք ուզում, կարգավորեք ձեր հռետորաբանությունը»:

Իր հերթին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմելով Մարուքյանին՝ ասաց. «Կոռեկտությոնից խոսենք. Դուք երեկ հայտարարում եք, որ ես ձեզ միակողմանի նախազգուշացում եմ տվել: Պարոն Մարուքյան, հանուն արդարության, երբ դուք խոսում էիք եւ դա գուցե այնքան էլ ականջահաճո չէր պարոն Ռուբինյանի համար, պարոն ռուբինյանը հանգիստ ուշադիր լսում էր: Իսկ երբ պարոն ռուբինյանն էր խոսում, դուք էդտեղից իջաք, եկաք կանգնեցիք այստեղ եւ սկսեցիք զուգահեռ խոսել, գոռալ, խանգարել պարոն Ռուբինյանի խոսքը: Ես որպես ԱԺ նախագահ այդ արարքի համար հայտարարեցի նախազգուշացում»:

ԱԺ նախագահի խոսքի ժամանակ Մարուքյանը տեղից անընդհատ խոսում էր, ինչին Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այ ցավդ տանեմ, մի վայրկյան»:

Տպել
Ամենաշատ