News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել: Որոշումներից մեկը վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված՝ «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման՝ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործին

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նաև մեկ այլ գործով՝ 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նաև 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոնաթայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նաև 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

Տպել
Ամենաշատ